16/07/2021 16:20
Նիկոլ Փաշինյանը գլխատում է Սյունիքը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը գլխատում է և Սյունիքը, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Նա նշեց՝ փոխանակ Փաշինյանը պայքարի արտաքին թշնամու դեմ, պայքարում է այն մարդկանց դեմ, ովքեր զենքը ձեռքին պայքարում են։
«Ես համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ստորագրելու է ինչ-որ «իքս» փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ, ճանապարհներ, անկլավներ», - նշեց նախկին մարզպետը։
Վահե Հակոբյանի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններն ավարտվել են, զմռսվել է հաշվապահության ամբողջ բլոկը, ինչը պարալիզացրել է հիմնարկը։
«Կոմբինատն այսօր հնարավորություն չունի վճարումներ անել մատակարարաներին ու արդեն երկու շաբաթ կանգնած է հանքանյութի արտահանման պրոցեսը, մենք կանգնել ենք շատ լուրջ խնդիրների առաջ, դա ենթադրում է տուգանքներ», - նշեց Հակոբյանը։