16/07/2021 17:03
Աֆղանստանի իշխանությունները «Թալիբանից» ազատագրել են Բամիյան նահանգի տարածքը
Աֆղանստանի կառավարական ուժերը Բամիյան նահանգում ևս մեկ տարածք են ազատել արմատական «Թալիբան» (ՌԴ-ում արգելված) շարժման գրոհայիններից, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ֆավադ Ամանը:
Ուրբաթ Աֆղանստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինվորականները վերահսկողություն են հաստատել Սայգան շրջանում:
«Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ուժերը (ANDSF) և ապստամբներն այսօր Թալիբանի վերահսկողությունից ազատագրել են Բամիյան նահանգի Կահմարդ շրջանը: Նրանք մեծ կորուստներ ունեցան և փախան տարածքից», - Twitter-ում հայտնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: