17/07/2021 16:03
Ռոբերտ Հայրապետյան. Փաշինյանի հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա՞
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Միայն ի՞նձ է թվում, որ այս հայտարարության և Սյունիքի համայնքապետերի կալանավորման միջև ուղիղ կապ կա։
Եթե Սյունիքի պաշտպանությունը իրակացարել են համայնքապետերը իրենց կազմավորած ջոկատներով, ապա հարձակման դեպքում ով է պաշտպանելու մարզի՝ ամեն համայնքապետին վստահված հատվածը։
Հանձնելո՞ւ են։
Ալիևի մտադրության մասին տեղյակ և պատերազմի օրերին բացառապես համայնքապետերի վրա հույա դրած ղեկավարությունը կալանավորման ապօրինի հրահանգի հիմքում նաև Սյունի՞քն է դրել»։
Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնակատարբ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանում։