17/07/2021 13:22
ԱՄՆ-ն 12,5 հազար աֆղանցու տարհանում է իր տարածք
Միացյալ Նահանգները տարհանում է 2500 աֆղանցու անմիջապես իր տարածք: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի երեք աղբյուր:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախապես հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կհեռացնի Աֆղանստանից հազարավոր քաղաքացիների, որոնք նախկինում համագործակցել են ամերիկացիների հետ: Նախատեսվում էր, որ նրանք առաջին հերթին ուղարկվելու են երրորդ երկրներ Միացյալ Նահանգներում մշտական բնակության դիմումների քննարկման ժամանակահատվածի համար:
Հեռուստաալիքի տվյալներով ՝ 2500 աֆղանցի արդեն անցել է անվտանգության ստուգում, ինչը թույլ կտա նրանց ընտանիքների հետ ուղիղ ճանապարհորդել Միացյալ Նահանգներ: Բուժզննում անցնելուց հետո նրանց թույլատրվելու է որպես փախստական մնալ երկրում:
Նշվում է, որ Աֆղանստանի ևս 10 հազար քաղաքացի կտեղափոխվի արտասահմանում կամ երրորդ երկրում գտնվող ամերիկյան ռազմակայան:
Նախնական տվյալների համաձայն, տարհանումը կսկսվի մի քանի օրվա ընթացքում: