21/07/2021 17:44
Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են ՃՏՊ-ի հետևանքով հինգ մարդու մահվան մասին
Իրանի Քոմ քաղաքում մեքենայի և մոտոցիկլետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հինգ մարդ տեղում մահացել է, երկուսը վիրավորվել են, հայտնում է իրանական IRIB հեռուստաալիքը:
Նշվում է, որ մոտոցիկլետի վրա եղել է հինգ հոգանոց ընտանիք, ինչը հաճախ է պատահում Իրանում:
Նրանցից չորսը տեղում մահացել են, ևս մեկ երեխա հոսպիտալացվել է: Բացի այդ, մահացել է մարդատար մեքենայի վարորդը։