21/07/2021 16:56
Հրաձգություն Իտալիայում. կա 10 վիրավոր
Իտալիայի Տարանտո քաղաքում չորեքշաբթի՝ հուլիսի 21-ին, հրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում վիրավորվել է 18-ից 28 տարեկան տասը մարդ, հայտնում է La Repubblica-ն:
Նշվում է, որ տուժածներից մեկի վիճակը մտահոգություններ է առաջացնում բժիշկների շրջանում:
Ոստիկանությունը պարզում է տեղի զբոսանավերի ակումբի տարածքում գտնվող Սան Վիտոյի առափնյա տարածքում տեղի ունեցած միջադեպի պատճառներն ու հանգամանքները:
Ենթադրվում է, որ հրաձգություն իրականացրել է մեկ անձ՝ քաղաքի տարբեր թաղամասերից ժամանած երիտասարդների երկու խմբերի միջև ծեծկռտուքի ժամանակ: