21/07/2021 17:29
Սոմալիում կործանվել է ուղևորատար օդանավ
Սոմալիի հարավում ուղևորատար օդանավ է ընկել: Այս մասին չորեքշաբթի՝ հուլիսի 21-ին, հայտնում է Goobjoog News-ը:
Նշվում է, որ այն օդ է բարձրացել Քենիայի մայրաքաղաք Նայրոբիից և վթարի ենթարկվել Էլ Վակ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս:
Դեպքի վայրից լուսանկարից երևում է, որ տուրբոպրոպային ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց: Ոչ մի լուրջ վնաս չի երևում:
Մարզային իշխանությունները հայտնել են, որ ինքնաթիռում 45 մարդ է եղել: Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան: