21/07/2021 17:09
Գերմանիայի իշխանությունները հույս չունեն ջրհեղեղի գոտում փրկվածներ գտնել
Գերմանիայի իշխանությունները հույս չունեն փրկվածներ գտնել ջրհեղեղի տարածքում, որտեղ ավելի քան 160 մարդ է զոհվել, շատերն անհետ կորած են:
«Ներկայումս մենք դեռ փնտրում ենք անհետ կորածների, օրինակ՝ ճանապարհներ մաքրելու կամ նկուղներից ջուր դուրս մղելու ընթացքում... Բայց, ցավոք, այս պահին չափազանց հավանական է, որ հնարավոր է միայն զոհեր գտնել», - Redaktionsnetzwerk Deutschland (RND) մեդիա խմբին տված հարցազրույցում ասել է գերմանական տեխնիկական աջակցության ծառայության (THW) ղեկավարի տեղակալ Սաբինա Լակները: