21/07/2021 16:13
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասնել է 25-ի
Առնվազն 25 մարդ է զոհվել, ևս յոթը անհետ կորած են համարվում Հենան նահանգում տեղացած հորդառատ անձրևների պատճառով:
Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է նահանգի ջրային ռեսուրսների վարչության ներկայացուցիչ Շեն Ցզիվեյը:
Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և հինգ վիրավորի մասին:
«Այս պահի դրությամբ հորդառատ անձրևների հետևանքով 25 մարդ արդեն մահացել է, յոթ մարդ համարվում է անհետ կորած... Այս պահին տարհանվել է ավելի քան 160 հազար մարդ», - ասել է նա: