Քննարկվել են ՆԱԿ-ի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները

21/07/2021 21:20

Քննարկվել են ՆԱԿ-ի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոնի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը մասնակցել են կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները: 

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա քննարկումն իրականացնում ենք հետևյալ նպատակով: Մենք կքննարկենք ներդրումային ծրագրերի իրականացման ճանապարհին առկա դժվարությունները: Ըստ էության, մի սեղանի շուրջ են հավաքված ներդրողները և այն մարմինների ներկայացուցիչները, որոնք առնչվում են նրանց խնդիրների հետ, պետք է լուծեն կամ չեն կարողանում լուծել այդ խնդիրները: Մեզ համար կարևոր է այս քննարկումների արդյունքում տեղեկանալ խնդիրների առաջացման պատճառների, դրանց օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին և փորձել հասկանալ, թե ինչո՞ւ կան այդ խնդիրները, որոնց մասին գործարարները բարձրաձայնում են»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակն է լսել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ծրագրերի կյանքի կոչմանն ու առաջ մղմանը և գտնել համապատասխան լուծումներ:

Առաջին ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է քննարկման, վերաբերում էր Երևանի Ազատության պողոտայի սկզբնամասում նոր բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 10 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 220 աշխատատեղ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն առնչվում է կառուցապատվող տարածքում պատմամշակութային ջրանցքի առկայությանը: 

Հարցի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Լսելով պատասխանատուների ներկայացրած պարզաբանումները՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներդրողին ներկայացնել պատմամշակութային ջրանցքի պահպանության հետ կապված բոլոր պահանաջներն ու չափորոշիչները, ինչպես նաև կառավարության նախկին որոշումներից մեկում կատարել փոփոխություններ, որոնք միտված կլինեն քաղաքաշինական ծրագրերի դյուրացմանը: «Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Արարատի մարզի Լուսառատ համայնքում զբոսաշրջային-մշակութային համալրիրի կառուցմանը: Ծրագիրը գնահատվում է 14 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել 50 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ: Ներդրողը տեղեկացրել է, որ համալիրում նախատեսում է կառուցել գինեգործարան, գինետուն, պրոֆեսիոնալ բեմահարթակ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներով, պատկերասրահ: Ծրագրի իրականացման հետ կապված խնդիրն այն է, որ համալիրը նախատեսվում է կառուցել Հին Արտաշատի տարածքում:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք նշված տարածքում առկա է հնագիտական նյութ, թե՝ ոչ: Ավետսիյանի խոսքով՝ ուսումնասիրությունների համար անհրաժեշտ է առնվազն երկու ամիս ժամանակ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Հին Արտաշատի տարածքում, որտեղ առկա է հնագիտական նյութ, նման ծրագրի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է տնտեսվարողի ֆինանսավորմամբ առաջիկայում սկսել պեղումների գործընթացը և եթե պարզվի, որ տարածքում առկա է հնագիտական նյութ, ապա մարզպետարանը կառաջարկի ներդրումային ծրագիրն իրականացնելու այլ տարածք՝ նույն համայնքում: Ներդրողը համաձայնել է առաջարկին և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հնագիտական աշխատանքային խմբի հետ: 

Հաջորդ ներդրումային ծրագիրը վերաբերել է Երևանի մանկական երկաթուղու այգու արդիականացմանը: Ծրագիրը գնահատվում է 160 մլն դոլար, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել այգու միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: Դրա նախնական տարբերակի հետ կապված եղել են առարկություններ:

Լսելով ներդրողի և Երևանի քաղաքապետի դիտարկումները՝ վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է շարունակել ծրագրի բարելավման ուղղությամբ աշխատանքները և մշակել փոխադարձ ընդունելի նախագիծ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այգին պետք է պահպանի իր նշանակությունը՝ բարելավելով ենթակառուցվածքներն ու տեղի բնապահպանական վիճակը:   

Հաջորդիվ ներկայացվել է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է իրականացնել 32 մլն դոլարի ներդրում, ստեղծել 400-ից ավելի նոր աշխատատեղ: Ծրագիրն ուղղված է Հին Խնձորեսկ և Հին Գորիս տեղանքների պատմամշակութային արժեքների վերականագնմանն ու պահպանմանը: Տնտեսվարողը նշել է, որ ծրագրի առաջընթացին խոչընդոտում է համապատասխան տարածքներում ապօրինի կառույցների առկայությունը:

Խնդրի վերաբերյալ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս ներկայացրել են անհրաժեշտ պարզաբանումներ: Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել ապօրինի կառույցների պատճառով ներդրումային ծրագրի իրականացմանը խոչընդոտելը և ընդգծել, որ կառավարությունը խնդրին կտա համապատասխան լուծում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Արագած լեռան վրա լեռնադահուկային համալիրի կառուցմանը, Կապանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի հիմնմանը, Սատանի կամուրջին հարակից տարածքում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացմանը, Երևանում չեխական «Գրանդ Բոհեմիա» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցմանը, ինչպես նաև արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:

Վարչապետի պաշտոնակատարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ընդգծել, որ ներդրումային դաշտի բարելավման, ներդրումների խթանման ու ներգրավման հարցը կառավարության առաջնահերթություններից մեկն է և բոլոր ներդրողների հետ աշխատանքը կրելու է մշտական բնույթ:    


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:27 Հաճախորդների ու պաշտոնական ներկայացուցիչների հետ հարաբերություններում «Վիվա-ՄՏՍ»-ը կամայական որոշումներ չի կայացնում. պարզաբանում Այսօր, 21:23 Արբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն Այսօր, 21:20 Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպմանն Արթուր Վանեցյանն անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները Այսօր, 21:18 Ադրբեջանցիները Facebook-յան կեղծ հավելվածի միջոցով հայկական էջեր են գողանում. Լուսանկար Այսօր, 19:54 Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց. Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է ՝ Շուշի/Շուշա․ Ռուբինյան Այսօր, 19:41 Պետք է հասնենք մեր նպատակին՝ այս իշխանություններին հեռացնելուն․ փողոցում պայքարը տարբերակներից մեկն է միայն․ Վահե Հակոբյան Այսօր, 19:37 Ալիևի հայտարարությունը ՀՀ ներքին գործերին միջամտելու լկտի փորձ է. Գրիգորի Այվազյան Այսօր, 19:28 Գազամատակարարման ընդհատումեր կլինեն Կապան, Ոսկետափ և Փարպի համայնքներում Այսօր, 19:25 Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական փուլը Այսօր, 19:09 Թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացում է պետք Ռուսաստանի հետ, բայց դա պետք է երկուստեք լինի և փաստաթղթավորված․ Շարմազանով Այսօր, 18:56 Անդրանիկ Քոչարյանը պնդել է, որ լրագրողները սխալ պատկերացում ունեն Փաշինյանի ատամնաշարի մասին և հորդորել է պատրաստվել նրա հետ «ամենակարևոր շփմանը» Այսօր, 18:44 Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Այսօր, 18:40 Կոռուպցիոն երևույթները չհանդուրժող քաղաքացիներ ունենալու դեպքում Հայաստանը կդառնա լավագույն երկրներից մեկը․ Կարեն Անդրեասյան Այսօր, 18:32 Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Այսօր, 18:30 Մի հաջողության պատմություն- Կանաչ էներգիա (Տեսանյութ) Այսօր, 18:26 «Խոչընդոտվում են խորհրդարանական պատվիրակությունների մեջ ընդգրկված «Հայաստան» խմբակցության պատգամավորների այցերը արտասահման». ընդդիմադիրները հանդիպել են Մեծ Բրիտանիայի դեսպանին Այսօր, 18:22 Մինչև այս իշխանությունները չգնան, չենք կարողանալու բացահայտել և իմանալ, թե ողբերգությունն ինչպես եկավ մեր տուն․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 18:18 Ամունդի-ԱԿԲԱ-ն 10 հազար եվրո կուղղի սոցիալական բնակարանային ռազմավարության հետազոտությանը Այսօր, 18:11 Ալեն Սիմոնյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան Այսօր, 18:02 Ադրբեջանի բռնապետը բացահայտ կերպով քիթը մտցնում է ՀՀ ներքին գործերի մեջ, իսկ «պողպատյա մանդատ» ունեցող Նիկոլ Փաշինյանը ծպտուն անգամ չի հանում. քաղաքագետ Այսօր, 17:58 Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Կութ գյուղի մոտակայքում ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. Արման Թաթոյան Այսօր, 17:45 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցողը չի այցելել Արցախ, սակայն իր զեկույցում օգտագործել է Արցախի ՄԻՊ-ի պատրաստած զեկույցները Այսօր, 17:40 Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Այսօր, 17:30 Մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան է բացվել Հայաստանում Այսօր, 17:21 Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանության փորձի դեպքը. ձերբակալվել է 29-ամյա երիտասարդը Այսօր, 17:09 Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ձմեռային տարեշրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը Այսօր, 17:00 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. քննարկվել է Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսօր, 16:50 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 6 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Այսօր, 16:41 ՀՀ իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը․ «Freedom House» Այսօր, 16:30 Ադրբեջանը կրակել է Կութի ուղղությամբ. հայկական կողմը մեկ վիրավոր ունի Այսօր, 16:16 Հայ ժողովրդի մի ամբողջ սերնդի ոչնչացման, գերիների վերադարձի մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսելու փոխարեն Փաշինյանը, շատ թեթև ակնարկելով, խնդրեց` «օգնեք մեզ»․ Մինասյան Այսօր, 15:55 Խայտառակություն է, որ մեր հարևան երկիրը, հարևան մյուս երկրի դրդմամբ, ամենաբարձր պաշտոնյայի շուրթերով պահանջ է ներկայացնում Հայաստանին փոխել իր Սահմանադրությունը. թուրքագետ Այսօր, 15:42 Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար. Էլինար Վարդանյան Այսօր, 15:37 Պարտված իշխանությունները Հայաստանը տանում են նորանոր պարտությունների․ Թևան Պողոսյան Այսօր, 15:31 Նշելով, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ, եռանախագահող երկրներն ուղղակիորեն ընդգծել են, որ Արցախը Ադրբեջան չէ․ Դավիթ Բաբայան Այսօր, 15:22 Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ Այսօր, 15:15 «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների ևս մեկ դրվագով 7 անձի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան Այսօր, 15:09 Տպավորություն է, թե ՀՀ պաշտպանությանն ու անվտանգությանը սպառնացող առաջին վտանգը հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրվելը կամ չընտրվելն է․ Ղազինյան (Տեսանյութ) Այսօր, 15:04 Դատական գործընթացը տեղի է ունենում անադեկվատության մթնոլորտում. Արմեն Գևորգյան (Տեսանյութ) Այսօր, 15:00 Անհայտ անձինք կամրջից քարեր են նետել բեռնատար գնացքի վրա. ՀԿԵ Այսօր, 14:55 Շիշն անհաջող նռնականետման ստուգարք էր. Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին կրկին չընտրելու մասին (Տեսանյութ) Այսօր, 14:49 25 տարվա պրակտիկայի մեջ առաջին անգամ իմ ձեռքից խլել են խոսափողը. Լուսինե Սահակյան (Տեսանյութ) Այսօր, 14:43 Ռոսատոմը հրավիրում է Երևանի բնակիչներին և հյուրերին Atom City` «Look Around» գիտական փառատոնին Այսօր, 14:35 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել իրենց այցելությունները Ղարաբաղ. Լավրով Այսօր, 14:30 Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել հիմնադրամից Այսօր, 14:20 Մեղադրող դատախազը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստերը պլանավորած ձախողվում են Այսօր, 14:18 Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Այսօր, 14:13 «Մեծ-մեծ չխոսեք, դուռը չշրխկացնեք»․ Ղազինյանը լքեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը, Քոչարյանն իրավական լուծում առաջարկեց (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը Այսօր, 14:00 Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի փաստաբաններն Աննա Դանիբեկյանից պահանջում են հարգել Քրեական դատավարության օրենսգիրքն ու արդարադատություն իրականացնել Այսօր, 13:53 Կիբեռհանցագործության դեպքերի բացահայտում՝ Քննչական կոմիտեում Այսօր, 13:46 Մաքսանենգ ճանապարհով Բրազիլիայից Հայաստան է բերվել մոտ 300 հազար դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ Այսօր, 13:38 Ալիևը Նիկոլի մասին այնքան բան գիտի, որ Նիկոլը պատրաստ է չգիտեմ, թե էլ ինչը ծախի, որ հանկարծ Ալիևը դա չբացահայտի․ Աշոտյան Այսօր, 13:32 Արմեն Գևորգյանի շահերը դատարանում կպաշտպանի Լուսինե Սահակյանը Այսօր, 13:27 ՊՇՌ թեստի էժանանալով կառույցները գերշահո՞ւյթ են ապահովում. Նախարարությունը պարզաբանում է՝ հարցն իրենց գործառույթը չէ Այսօր, 13:23 Սպանվածը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է․ նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հրազենի գործադրմամբ կատարված սպանությունից. shamshyan.com Այսօր, 13:16 Պատվաստանյութերը հիվանդություն չեն առաջացնում. Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը Այսօր, 13:01 Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռ մնում է անհայտ. Արցախի ՄԻՊ-ի զեկույցի թարմացված տարբերակն է հրապարակվել Այսօր, 12:53 Գագիկ Ջհանգիրյանը և Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավորը համագործակցության հուշագիր են ստորագրել Այսօր, 12:38 Հնարավորություն տվեք մարդկանց ինքնակամ որոշել՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ․ ոչ ոք իրավունք չունի բռնի ներարկել այն, ինչին մարդը դեմ է․ բողոքի ակցիայի մասնակիցներ Այսօր, 12:27 16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած (Տեսանյութ) Այսօր, 12:12 ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը չի տալու որևէ հարցի պատասխան. լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար. Վահե Հովհաննիսյան Այսօր, 12:00 Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել Այսօր, 11:51 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել Այսօր, 11:42 Կրակոցներ՝ «Հաղթանակ» զբոսայգու մոտ. կա զոհ և վիրավոր (Տեսանյութ) Այսօր, 11:34 20 000 դրամանոց ՊՇՌ թեստը 1-2 օրում դարձավ 7 000 դրամ. նշանակում է՝ ժողովրդին այսքան ժամանակ թալանել են, ԱՆ-ում եղել են գերշահույթ հետապնդողներ․ բողոքի ակցիայի մասնակից Այսօր, 11:25 Պատերազմից 1 տարի անց բազմահազար հայրենակիցներ կառավարությունից իրենց խնդիրների լուծումներն են դեռ ակնկալում. «Հայաստան» դաշինքը պահանջել է հաշվետվություն Այսօր, 11:21 Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրգործով հարցաքննվել է շուրջ 150 անձ, այդ թվում՝ Արցախի նախագահը և ՊԲ հրամանատարներ Այսօր, 11:15 Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան, առանց անվտանգության գոտի ստեղծելու, կդառնա նոր լարվածության պատճառ. Արման Թաթոյան Այսօր, 11:09 Ռուստամ Բադասյանն ընդունել է Իտալիայի դեսպանին. քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտում գործակցության հեռանկարները Այսօր, 11:03 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք, մահացել է 15 մարդ Այսօր, 10:56 Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին Այսօր, 10:47 Աշոտյան. Այս պատերազմի 5 հիմնական պատասխանատուներն են՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան և Արմեն Գրիգորյան Այսօր, 10:33 Ազատ արձակել բոլոր գերիներին և վերադարձնել նրանց Հայաստան. ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև Այսօր, 10:26 Երևանում Արգենտինական առևտրային պալատ կբացվի Այսօր, 10:20 Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի՝ հող գրավողի դափնին ձեռք բերելու համար. Արման Մուսինյան Այսօր, 09:58 «Փաստ». Արցախի նախագահը համաձայն է եղել ամեն գնով կատարել ադրբեջանցիների պահանջը Այսօր, 09:56 «Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերը Այսօր, 09:54 «Փաստ». Վաղարշակ Հարությունյանը ցանկանում է ստանալ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Հայաստանը միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ընդամենը երկու միջպետական հայց է ներկայացրել Այսօր, 09:50 «Հրապարակ». Փիառի համար չեն անում Այսօր, 09:48 «Փաստ». Փաշինյանը զբաղված է հնարավոր ու անհնար բոլոր պաշտոնները ՔՊ-ացնելու գործով Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Հայկ Խանումյանի խորհրդականը հայտնվել է սկանդալի կիզակետում Այսօր, 09:43 «Հրապարակ». Քաղաքապետ Մարությանը զենքով է գնում աշխատանքի Այսօր, 09:42 «Փաստ». Մակունցի վախերն ու անհանգստությունները Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Պետբյուջեից 3.5 մլրդ դրամ է հատկացվել մի ծրագրի, որն իրականում փուչիկ է Այսօր, 09:35 «Հրապարակ». ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը այսօր կփակվի Այսօր, 00:06 Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցում Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ. դրանք իրական վտանգ են քաղաքացիական բնակչության համար. ՄԻՊ 27/09/2021 20:22 Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը մեկ րոպե լռությամբ հարգել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակը 27/09/2021 20:12 Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ 27/09/2021 19:40 Եթե մի մարդ հայտարարում է, որ մեզ բանակ պետք չէ, թուրքն էլ մեր «ախպերն» է, ո՞նց կարող է Հայաստանի ղեկավար լինել․ զոհված զինծառայողի հայր 27/09/2021 19:30 Փաստորեն, թուրքի հրամանով և բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն պիտի արվի․ Աննա Մկրտչյան 27/09/2021 19:20 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 27/09/2021 19:11 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 27/09/2021 19:03 Սենոր Հասրաթյան. Մարտիրոսված տղաներն ակնկալում են ոչ այնքան հարգանք հանդեպ իրենց հիշատակի, որքան վրեժխնդրություն 27/09/2021 18:55 Երևանում և Կոտայքում վթարային ջրանջատում է 27/09/2021 18:48 Հայկ Մարությանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին 27/09/2021 18:42 Ծնկաչոք վիճակում, որում այս իշխանությունն է, ցանկացած նոր գործընթաց հանգեցնելու է դիրքային, դիվանագիտական, տարածքային նոր կորուստների․ Պատգամավոր 27/09/2021 18:36 Մինչև տարեվերջ ոռոգման ջրի դիմաց հավաքագրումները պետք է գերազանցեն 4,2 միլիարդ դրամը. Գնել Սանոսյան 27/09/2021 18:30 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին ծննդյան 75-ամյակի առթիվ

Տվյալ բաժնի վերջին նյութերը