21/07/2021 23:42
Դիվերսիոն խումբ Հայաստան չի ներթափանցել, ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացնում
ՀՀ ոստիկանությունն ու պարեկային ծառայությունն այսօր ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևանում և հանրապետության տարածքում, Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Ստուգվում են ավտոմեքենաները, վարորդների սթափությունը, գործողությունները աշխատանքային են, կրում են նաև կանխարգելիչ բնույթ։
Համացանցում տարածվող տեղեկությունները, թե Հայաստան է ներթափանցել դիվերսիոն խումբ, Aysor.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, իրականությանը չեն համապատասխանում։
Ոստիկանների գործողությունների հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել։