22/07/2021 16:30
IPhone-ի մատակարարումները հայտնվել են սպառնալիքի տակ՝ գործարանում ջրհեղեղի պատճառով
Չինաստանի կենտրոնում լուրջ ջրհեղեղը թիրախավորել է iPhone սմարթֆոնների արտադրության գլխավոր գործարանը, որը գտնվում է Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նշվում է, որ ձեռնարկությունը բավականին լուրջ տուժել է տարերային աղետից. էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, ջրի մի մասը լցվել է կայանի տարածք: Ըստ թերթի՝ շատ աշխատողների թույլատրել են լքել գործարանը՝ աշխատանքը շարունակելու անհնարինության պատճառով:
Գործարանը պատկանում է թայվանական Foxconn ընկերությանը: Մամուլի ծառայությունը հայտնել է, որ ջրհեղեղի ժամանակ ստեղծվել է արտակարգ իրավիճակների ծրագիր` աղետը կանխելու համար:
Ներկայացուցիչը պնդում է, որ միջադեպը ոչ մի կերպ չի ազդի աշխատանքի հոսքի և հետագա մատակարարումների վրա: