22/07/2021 10:48
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ապահովել են բջջային աշտարակների վրա արեգակնային վահանակների տեղադրման ընթացքի անվտանգությունը
Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերում բջջային կապի ալեհավաքի կառույցների (կապի աշտարակների) վրա ժամանակակից արևային էլեկտրամատակարարման համակարգերի տեղադրման ժամանակ ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը:
Աշխատանքի ընթացքում հեռահաղորդակցման ցանցերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրեն արեգակնային վահանակներ՝ էլեկտրաէներգիա կուտակելու և բջջային աշտարակների շուրջօրյա անխափան մատակարարման համար, որոնք գտնվում են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի շփման գծի մոտակայքում:
«Այսօրվա մեր խնդիրն է ապահովել աշտարակի վրա սարքավորումների տեղադրման անվտանգությունը՝ Մարտակերտի շրջանի բնակավայրերի բնակիչների համար կայուն բջջային կապ և ինտերնետ ապահովելու նպատակով», - ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը
Հենակետային կապի կայանում նոր ժամանակակից արեգակնային վահանակներ տեղադրելուց հետո Մարտակերտի շրջանի հեռավոր բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի կայուն ինտերնետ և բջջային կապ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի դիտարկման և Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում գտնվող բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրներ: