22/07/2021 11:03
Երասխում խուճապ չկա, խուճապը լրագրողների մեջ է. Արարատի մարզպետ (Տեսանյութ)
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վստահեցնում է՝ իրավիճակը Երասխում նորմալ է:
«Լրիվ նորմալ անցել է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա:
Թևոնյանը վստահեցրեց, որ Երասխի՝ վիրավորում ստացած գյուղապետի վիճակը լավ է:
Հարցին՝ որքան կշարունակվի այս վիճակը, արձագանքեց. «Չի շարունակվի, ուրիշ»:
«Երբեք ոչ մի բան չի բացառվում, հիմա հանգիստ է», - նշեց Արարատի մարզպետը:
Նա միևնույն ժամանակ վստահեցրեց, թե Երասխում բնակչության մոտ խուճապ չկա:
«Խուճապը ձեր լրագրողների մեջ է», - ասաց Թևոնյանը: