23/07/2021 12:42
Անկարգությունների պատճառով Հայիթիում չեղարկվել է սպանված նախագահի հետ հրաժեշտի արարողությունը
Հայիթիի Կապ-Հաիթյենայի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել երկրի սպանված նախագահ Ժովենել Մոիզի հրաժեշտի արարողությունը՝ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է «Նուվելիստե» տեղական թերթը:
Մոիզի հուղարկավորությունը Կապ-Հաիթյենում պետք է տեղի ունենար ուրբաթ:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել է լույս հուլիսի 7-ի գիշերն իր նստավայրի վրա հարձակման հետևանքով: