23/07/2021 17:21
Հնդկաստանում սողանքի հետևանքով 35 մարդ է մահացել
Հնդկաստանի արևմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգում տեղատարափ անձրևները սողանք են առաջացրել, ինչի հետևանքով մահացել է առնվազն 35 մարդ: Այս մասին հայտնում է Times of India-ն՝ տեղի ոստիկանությանը հղումով:
Ինչպես նշում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ դեպքի տարածքում իրավիճակը շարունակում է մնալ ծանր, հնարավոր է, որ զոհերի թիվն աճի:
Բացի այդ, տեղատարափ անձրևները հանգեցրել են որոշ երկաթգծերի հեղեղման, ինչի պատճառով գնացքները մնացել են գծերի վրա: Ուղևորներին որոշ քաղաքներ տեղափոխում են ավտոբուսներով:
Միաժամանակ վնասվել են երկաթուղային գծերի որոշ գծեր, ընթանում են վերականգնման աշխատանքներ: