24/07/2021 12:35
Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ զոհվել է պաղեստինցի դեռահաս
Պաղեստինցի դեռահաս է զոհվել Արևմտյան ափին՝ Ռամալլահ քաղաքի մերձակայքում, իսրայելցի զինվորների հետ բախումների ժամանակ ստացած վնասվածքների հետևանքով, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը РИА Новости-ն հայտնել էր, որ պաղեստինցիները բախվել են իսրայելցի զինվորականների հետ Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքի (Սիչեմ) տարածքում:
Հարյուրավոր պաղեստինցիներ քարեր են նետել իսրայելցի զինվորների վրա, իսկ զինվորները պատասխանել են՝ ամբոխը ցրելու համար միջոցներ կիրառելով: Անկարգությունների ընթացքում ՑԱԽԱԼ-ի երկու զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: