24/07/2021 11:31
Տեխասում չորս մարդ է մահացել վտանգավոր բորբոսից
Դեղակայուն Candida auris-ը տարածվել է Տեխասի երկու հիվանդանոցում՝ սպանելով չորս հիվանդի, հայտնում է KXAS-TV-ն:
Նահանգի մեկ վարչաշրջան հաստատել է վարակի ընդհանուր ինը դեպք և հայտնել, որ առաջին հաղորդված դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարին: Դրանից հետո մի քանի բժշկական խորհուրդներ են ուղարկվել հիվանդանոցներ:
Լայն հասարակությունը սովորաբար Candida auris-ով վարակվելու վտանգի տակ չէ, բայց տեղական առողջապահության ոլորտի պատասխանատուների խոսքով՝ բորբոսը վտանգավոր է ծերանոցներում և հիվանդանոցներում գտնվող մարդկանց համար: