26/07/2021 13:35
Իսրայելը կրճատել է Գազայի հատվածի ձկնորսական տարածքը
Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածի ձկնորսական տարածքը կրճատել են վեց մղոնի, РИА Новости- ին ասել է անկլավի ձկնորսների միության անդամ Զաքարիա Բաքերը:
«Իսրայելի կառավարությունը Պաղեստինի իշխանություններին տեղեկացրել է այս գիշերվանից Գազայի հատվածում ձկնորսական տարածքը մինչև վեց մղոնի կրճատելու մասին», - ասել է Բաքերը:
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ այս որոշումը պատասխան էր «հրե» օդապարուկների արձակմանը, որոնք հանգեցնում են Իսրայելում հրդեհների: