26/07/2021 16:13
ՄԱԿ-ը հայտարարել է Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ռեկորդային քանակի մասին
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների թիվն Աֆղանստանում 2021 թվականի առաջին կեսին հասել է ռեկորդային բարձր մակարդակի, մայիսին բռնությունների հատկապես կտրուկ աճ է գրանցվել՝ օտարերկրյա ուժերի դուրսբերման ֆոնին, ասվում է Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելության զեկույցում (UNAMA):
«Քաղաքացիական զոհերի թիվը 5183 է (1659 զոհ և 3254 վիրավոր), ինչը 47%-ով ավելին է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում», - ասվում է առաքելության 2021-ի առաջին կեսի զեկույցի մեջ:
Ինչպես նշվում է, «ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ առանց 2021 թ.-ին Աֆղանստանում բռնության էական սրացման նվազեցման, տարեկան կարող է գրանցվել ամենամեծ թվով փաստագրված քաղաքացիական զոհեր» առաքելության կողմից հաշվարկի սկզբից ի վեր: