2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք

27/07/2021 14:47

2021թ առաջին կիսամյակի ընթացքում Լոռու մարզում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք


ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզի տարածքում 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ըստ այդմ՝ 2021թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 10 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նման 1 դեպք էր արձանագրվել: 

Նման տարբերությունը պայմանավորված է մարզի տարածքում ընտանեկան բռնությունների դեպքերից տուժած քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին դիմելու հարցում ցուցաբերվող ակտիվությամբ, ինչպես նաև նման դեպքերին քրեաիրավական գնահատականներ տալու հարցում մարզի դատախազության կողմից ցուցաբերվող ընդգծված հետևողականությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018թ. հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Հիմնվելով այս իրավակարգավորման վրա՝ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2021թ.-ի ընթացքում հանրային մեղադրանքի կարգով հարուցվել է 10 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ կամ 118-րդ հոդվածների, մեկ դեպքում՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 118-րդ հոդ­վա­ծի և 137-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի հատկանիշներով:

Օրինակ՝ մեկ դեպքում Ալավերդի քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում կինը տվել է հաղորդմանը նույնաբովանդակ բացատրություն՝ հավելելով, որ ամուսինը նախկինում նույնպես իր նկատմամբ գործադրել է բռնություն, սակայն հաշտվել է նրա հետ և որևէ բողոք, պահանջ չի ներկայացնում:

Ամուսինն իր բացատրությամբ չի հերքել, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իրենց բնակարանում ծեծի է ենթարկել կնոջը: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մարմնական վնասվածքները առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել:

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ամուսինը կնոջը ծեծի ենթարկելու համար 2020թ.-ի հունիսի 1-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և դատապարտվել է 40000 ՀՀ դրամ տուգանքի: 

Սակայն հաջորդ իսկ օրը՝ 2020թ. հունիսի 2-ին, վերջինս կրկին ծեծի է ենթարկել կնոջը, որի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Նյութերում առկա փաստական տվյալների ուսումնասիրության արդյունքում, գնահատելով, որ իր անօգնական վիճակի փաստի ուժով կինը չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը, նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Կամ՝ մեկ այլ դեպքում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի շենքերից մեկի բնակիչը ՀՀ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11։00֊ի սահմաններում, որդին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում բնակարանում դանակով հարվածներ է հասցրել իր դեմքի և գլխի շրջաններում ու պատճառել մարմնական վնասվածքներ։

Որդին իր բացատրությամբ չի հերքել, որ վիճաբանել է հոր հետ և դրա ընթացքում սեղանի վրայից վերցրած խոհանոցային դանակի բռնակով մի քանի անգամ հարվածել է նրա գլխի շրջանին։

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքների մի մասը հասցվել են սուր կտրող գործիքի (դանակի) ներգործությունների հետևանքով, իսկ մի մասը՝ բութ, կոշտ առարկաների հատվածների կամ գործիքների՝ այդ թվում նաև կարող էին առաջանալ դանակի բութ հատվածների հետևանքով։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անձը, մինչև վերոհիշյալ դեպքը, կրկին վիճաբանել է հոր հետ, որի ընթացքում ձեռքին գտնվող երկաթյա հարթաշուրթով հարվածել է նրա գլխին, որի վերաբերյալ Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել բողոքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

Այսինքն՝ այդ դեպքում ևս ակնհայտ է եղել որդու և հոր միջև առերևույթ ընտանեկան բռնությանը բնորոշ փոխհարաբերությունների առկայությունը, վերջինիս՝ անօգնական վիճակի փաստի ուժով իր իրավունքները պաշտպանել չկարողանալու հանգամանքը, ինչից ելնելով՝ նյութերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Ընդհանուր առմամբ, նշված 10 քրեական գործերով ընտանեկան բռնությունների կատարման համար քրեական հետապնդում է հարուցվել 10 անձանց նկատմամբ: Իսկ 2 քրեական գործ՝ երկու անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար, որոնցով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ:

Հաշվի առնելով, որ բռնությունների գործադրման դեպքերն ընտանիքներում կրկնվել են, իսկ ոստիկանությունը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ունի ընտանիքում բռնության կանխարգելմանը և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված միջոցառումներ իրականացնելու կոնկրետ հանձնառություններ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին:

Մարզի դատախազն ընդգծել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից ընտանեկան բռնությունների նախականխման, կանխման, խափանման և արձանագրման, ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ կիրառած անձանց վարքագծի նկատմամբ հսկողության, օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառման աշխատանքներն առավել ակտիվացնելու անհրաժեշտությունը: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:43 Հայտնի է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կազմը Այսօր, 15:36 Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով Այսօր, 15:32 Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք. ուժգնությունը կազմել է 3 բալ Այսօր, 15:30 Վատագույն դեպքում «պլան Բ» ունենք․ նախատեսվում է մոտ 1 մլրդ դոլար ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի շինարարության մեջ․ Քերոբյան Այսօր, 15:25 ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Աջափնյակ վարչական շրջանի սուպերմարկետները Այսօր, 15:17 Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ներուժը չի իրացվում իր ողջ ծավալով. Ալեն Սիմոնյան Այսօր, 15:08 Սյունիքում 37-ամյա վարորդը ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է Այսօր, 15:03 Երևանից Երասխ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվել է երկու ժամով մի քանի տոննա քաշ ունեցող քարե բեկորի ընկնելու պատճառով Այսօր, 14:52 Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհին տիրող իրավիճակը Այսօր, 14:46 Ադրբեջանի հռետորաբանությունը միտված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ալեն Սիմոնյանը՝ Նիդերլանդների դեսպանին Այսօր, 14:39 Գորիսում՝ ԱԱԾ անցակետի մոտ, իրանական բեռնատարների 2-3 կմ խցանումներ են. մեքենաները Կապան չեն շարժվում, քանի որ ադրբեջանցիներին վճարելու գումար չունեն. Գորիսի փոխքաղաքապետ Այսօր, 14:32 Սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը 36 ժամով կդադարեցի Այսօր, 14:19 ՖԻՖԱ. Հայաստանի ազգային հավաքականը 89-րդն է Այսօր, 14:10 Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ. մտադիր ենք վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան. Փաշինյան Այսօր, 14:05 Դատարանը վարույթ է ընդունել Սերժ Սարգսյանի հայցադիմումն՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի Այսօր, 13:59 Հայ զինվորների խոշտանգումների փաստերը խանգարում են եղած պայմանավորվածությունների իրագործմանը և կարող են խնդիրներ առաջացնել Ադրբեջանի շահերի սպասարկման մասով. Ղևոնդյան Այսօր, 13:53 Պետության փլուզումը կասեցնելու համար Հայաստանում կյանքը պետք է քաղաքականացվի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:45 Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Ֆրանսիա Այսօր, 13:39 Գյումրիում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերության տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 13:34 Արարատի մարզպետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը Այսօր, 13:29 Հրդեհ՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում, այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ (Տեսանյութ) Այսօր, 13:22 «Հիմա Եռաբլուրը մի Հայաստանի չափ է. Փաշինյանը մատաղ արեց սերնդին, պահանջում ենք հարգել արյունը, որը թափվել է այս հողի վրա»․ զոհվածների ծնողները դեմ են «գունագեղ» տոնակատարությանը Այսօր, 13:17 Սասուն Խաչատրյանն ազատվեց ՀՔԾ պետի պաշտոնից Այսօր, 13:12 ՀԱՊԿ երկրների ղեկավարները, այդ թվում Պուտինը, Երևան կայցելեն 2022 թվականի վերջին Այսօր, 13:03 2021 թվականին երեք անգամ քիչ մարդ է ցանկացել ՀՀ քաղաքացիություն ստանալ, քան՝ 2019-ին Այսօր, 12:58 Ամենաապահով սահմանը, որ ունեինք հարավում, այսօր դարձել է ամենաանապահովը, բայց Իրանը Հայաստանի փոխարեն այդ հարցը չի լուծելու. Գոհար Իսկանդարյան Այսօր, 12:51 15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 12:42 ՀԱՊԿ նիստին Հայաստանի ԱԽ քարտուղարի դիմաց Կոլումբիայի դրոշ է դրվել Այսօր, 12:35 Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնե՞նք, զբաղվենք մենակ այդ մի ճանապարհո՞վ․ չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք․ Քերոբյան Այսօր, 12:30 «Ավրորայի աղոթքը». Աղոթք է Տիրամորը` բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար (Տեսանյութ) Այսօր, 12:17 Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ այս պահին հրավիրվել է ոստիկանություն. պարզաբանում Այսօր, 12:13 Պետք է «ռուչնոյ ուպրավլենիայով» խնդիրները լուծենք․ Վահան Քերոբյան Այսօր, 12:08 Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը Այսօր, 12:05 Գտնում եք, որ պատվաստումն իրավաչափ չէ, դիմեք ՍԴ, դրա համար մեծ ջանքեր պետք չեն. Գևորգ Դանիելյանը՝ պատգամավորներին Այսօր, 11:59 Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել 32-ամյա տղամարդը. հայտնաբերվել է գրիչ-հրազենը Այսօր, 11:50 Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել Այսօր, 11:44 Ինձ հենց Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ. Գեղամասարի ղեկավար Այսօր, 11:35 Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակառուպցիոն կոմիտեի նախագահ Այսօր, 11:30 «Դելտա շտամի հետ պայմանավորված՝ Հայաստանում կա մահերի թվի աճ». Սուրեն Պապիկյանը կոչ է անում պատվաստվել Այսօր, 11:11 Դատապարտյալի գրպանից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված Այսօր, 11:01 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764, մահվան՝ 21 նոր դեպք Այսօր, 10:52 Հայաստանում օրական կատարվում է 1 մլն դոլարից ավելի խաղադրույք. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 10:43 Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային. կառավարությունում կարծում են, որ դա դրական կազդի տնտեսության վրա Այսօր, 10:34 «Ամբողջ գիշեր սպասում ենք՝ անօդաչո՞ւ է գալիս, թու՞րք է գալիս․ թող անվտանգությունն ապահովեն, ոչ թե համայնքները միացնեն»․ Գեղամասարի բնակիչները ճանապարհ են փակել (Տեսանյութ) Այսօր, 10:18 Իրանցի բեռնափոխադրողները մի օր կհոգնեն Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիների հարուցած անհարմարություններից. իրանագետ Այսօր, 10:08 ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով խարդախության, պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր Այսօր, 10:03 Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փաշինյանի հրապարակային սայթաքումները Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք են ընդգրկվելու քննիչ հանձնաժողովի կազմում Այսօր, 09:56 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին Այսօր, 09:54 «Փաստ». ՔՊ-ական որոշ պատգամավորներ լայն թափով լծվել են «վեթինգի» վերաբերյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքներին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Վահե Ղալումյանի և նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» Ճաղարյանը դարձել է իշխանությունների թեկնածուն Այսօր, 09:50 «Հրապարակ». Վազգեն Մանուկյանն ընտրություններից հետո անցել է ընդհատակ Այսօր, 09:49 «Փաստ». Ասողին լսող է պետք. Գագիկ Ծառուկյանը նախազգուշացնում էր Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Հաշվեքննիչ պալատի ստուգումներից հետո առերևույթ հանցագործության տարրեր են հայտնաբերվել Այսօր, 09:40 «Հրապարակ». Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը լավություն է անում մերձավորներին՝ հողեր է նվիրում, էժան վաճառում 15/09/2021 21:47 Հայաստանում արտադրվող ԱԹՍ–ները բանակի պահանջին չեն բավարարում. Նախարար (Sputnik Արմենիա) 15/09/2021 20:10 Պատվաստվելու կամ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը կվիճարկվի դատարանում 15/09/2021 20:07 Դուք հո Կոմկուսի առաջին քարտուղարը չեք. Քրիստինե Վարդանյանը՝ վարչապետին (Տեսանյութ) 15/09/2021 20:00 Ես էն կարծիքին չեմ, որ իշխանության արած բոլոր ձևակերպումներն անթերի են. Փաշինյան (Տեսանյութ) 15/09/2021 19:47 Ո՞ր լիազորությունն եք իրացրել՝ զորքերը Հայաստանի Սովետական սահմանին կանգնացնելու հրաման տալիս. Ղազինյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 15/09/2021 19:43 Խաղող մթերող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը՝ գործող 115 դրամի փոխարեն սահմանելով 130 դրամ 15/09/2021 19:39 Գոհացուցիչ չի արդյունքը. Փաշինյանը՝ գերիների վերադարձման հարցում իշխանությունների աշխատանքի մասին (Տեսանյութ) 15/09/2021 19:35 Մենք այս ամբիոնից ասում ենք Սանասար, իսկ բանակցում ենք «Բաղդասարի» շուրջ․ Փաշինյան (Տեսանյութ) 15/09/2021 19:28 Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան 15/09/2021 19:24 Արցախի նախագահն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրենը քննարկել են իրականացվող ծրագրերի ընթացքը 15/09/2021 19:18 Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակվել քրեակատարողական ծառայության պետ 15/09/2021 19:09 «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մեջ արտահայտվել է՝ Շուռնուխի վարչական տարածքից այն կողմ Ադրբեջան է, ի՞նչն է բարդ իմ ասածի մեջ. Փաշինյան 15/09/2021 19:01 Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելիս երաշխավորո՞ւմ եք, որ կարմիր գծերը չեն հատվի. Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 15/09/2021 18:55 «Ռադիո Ավրորա»-ն դադարեցնում է հեռարձակումն Արցախում (Տեսանյութ) 15/09/2021 18:50 Կալանավորի հետանցքից հայտնաբերվել է փաթեթ, որում եղել են մկրատի կոտրած ծայր և 2 ներարկիչ, իսկ տաբատի գրպանից՝ պահպանակ և մուգ դեղին ռեզինի կտոր 15/09/2021 18:46 Զինված ուժերում նվազել են ֆինանսական հոսքերի հետ կապված կոռուպցիոն ռիսկերը 15/09/2021 18:40 Ամիսը երկու անգամ թեստ հանձնելու բեռը դնելով ուսուցչի վրա՝ մի մեծ խմբի զրկում ենք անգամ երաշխավորված 68.000 դրամ աշխատավարձի նվազագույն շեմից. Վահրամ Թոքմաջյան 15/09/2021 18:35 Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. քաղաքացիներին իրողությունները, ռիսկերը պետք է ճիշտ ներկայացնենք․ ՀՀ վարչապետ 15/09/2021 18:31 Կաթիլային ոռոգում. 5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ 15/09/2021 18:26 Կրակոցներ՝ Արտաշատում. գազային ատրճանակն առգրավվել է (Տեսանյութ) 15/09/2021 18:20 ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդը հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել 15/09/2021 18:17 Ի՞նչ է անում Հայաստանը Արցախի մշակութային ժառանգությունը փրկելու համար. Լիլիթ Գալստյանը՝ ԿԳՄՍ նախարարին (Տեսանյութ) 15/09/2021 18:14 Փաշինյանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին կխոսի Դուշանբեում (Տեսանյութ) 15/09/2021 18:09 Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի թեմայով որևէ բանակցություն չի ընթանում. վարչապետ (Տեսանյութ) 15/09/2021 18:06 «Մեր բոլոր նահատակները ընկել են, որ Հայաստանը ապրի». Փաշինյանն անդրադարձավ «գունագեղ տոնակատարությանը» (Տեսանյութ) 15/09/2021 17:56 Գորիս-Կապան ճանապարհին իրանցի վարորդները ձերբակալվել են. Ադրբեջանի ՆԳՆ 15/09/2021 17:48 9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված Արմավիրի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է 15/09/2021 17:43 «Ուղղակի հեքիաթներ են». Արթուր Վանեցյանն արձագանքեց Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը (Տեսանյութ) 15/09/2021 17:40 Փաշինյանը վստահեցնում է՝ աշխարհում չկա որևէ հանձնաժողով, որ կկարողանա պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամում չարաշահումներ գտնել (Տեսանյութ) 15/09/2021 17:35 Ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, ընդվզեր, գար թե՛ ընդդիմությունից, թե՛ այս իշխանությունից բացատրություններ պահանջեր. Վանեցյանը՝ Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին 15/09/2021 17:28 Հույս կա, որ այս տարի գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա. Մհեր Գրիգորյան (Տեսանյութ) 15/09/2021 17:21 Իմ տված հարցազրույցը եթե չի գնացել միայն մի պատճառով․ պատերազմ է սկսվել․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/09/2021 17:16 ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում 15/09/2021 17:08 ԱԻ նախարարը հերքեց լուրերը, թե նախարարության չպատվաստված աշխատակիցները հավելավճարներից զրկվելու են 15/09/2021 17:00 «Խնդրո առարկա կետերը գտնվում են Հայաստանից դուրս». Ինչու է Փաշինյանն օգտագործել Էյվազլի և Չայզամի տեղանունները (Տեսանյութ) 15/09/2021 16:50 Պաշտպանության նախարարը ևս, ինչպես արտագործանարարը, օդանավի անսարքության պատճառով չի կարողացել մեկնել Դուշանբե 15/09/2021 16:45 Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. ԱԽ քարտուղար 15/09/2021 16:36 Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստերի դահլիճում է. սեղաններից ջրի շշերը հավաքել են. Լուսանկարներ 15/09/2021 16:25 Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի 15/09/2021 16:18 Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների 15/09/2021 16:09 Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է. երկու անձ ձերբակալվել է (Տեսանյութ) 15/09/2021 16:00 Պետությունը երեխաների համար պետք է ստեղծի ներառական միջավայր. Արման Թաթոյանը մասնակցել է ԱՊՀ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների առաջին հանդիպմանը 15/09/2021 15:52 Օդանավի անսարքության պատճառով Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին 15/09/2021 15:46 Մտահոգիչ է հայ գերիների խոշտանգումների հնարովի լինելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը. նրա վարքագիծը լուրջ կասկածների տեղիք է տալիս. ԱԱԾ պահեստազորի սպաներ

Տվյալ բաժնի վերջին նյութերը