Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին. Էդմոն Մարուքյան

27/07/2021 09:53

Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին. Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ։

Շուրջ 9 տարի մեծ քաղաքականության մեջ եմ: Ամեն ինչ արել եմ, որպեսզի ունենանք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, զարգացած և արդիական Հայաստան: Հետևողական կերպով միչև վերջ գնացել եմ այս արժեքները պաշտպանելու և ամենօրյա աշխատանքով առաջ մղելու համար:

Այդ 9 տարիներին մեր օպոնենտներն ամեն գնով վարկաբեկել են ինձ ու իմ թիմակիցներին, փորձել մարդկանց աչքից գցել, մեր նկատմամբ եղած ժողովրդի աջակցությունն ու համակրանքը նվազեցնել, ու պետք է ասեմ, որ բավականին հաջողությունների են հասել այդ գործում: Բայց մենք շարունակել ենք անմնացորդ ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը, հավատալ այն արժեքներին ու նպատակներին, որոնցով մտել ենք քաղաքական դաշտ:

Երկրի համար ամենածանր պահերին ամեն բան մի կողմ ենք դրել ու կանգնել պետության հիմքերն ամուր պահելու դիրքերում: Երբեմն զոհաբերել ենք մեր հանրային վարկանիշը, չենք արձագանքել վարկաբեկիչ քարոզչությանը, սակայն ամեն կերպ պահել ենք ներքին կայունությունը և մեր ներդրումն ունեցել պետությունը ծանր վիճակից հանելու գործում:

Անցած 3 տարիների ընթացքում եղել են թիմակիցներ, ովքեր լքել են ինձ ու մեր թիմը, բայց ես կարող եմ վստահ ասել, որ անձամբ ես երբեք որևէ թիմակցի չեմ լքել:

Անգամ ամենալարված պահերին քաղաքական մրցակիցների հանդեպ փորձել եմ պահել մարդկային հարաբերության առնվազն նվազագույն նշաձողը, որ քաղաքականությունը չխաթարի իրար աչքերի ուղիղ նայելու իմ տեսակի ձգտումը։
Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին, արել այն, ինչին հավատացել ենք՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։ Անգամ այն իրավիճակներում, երբ մենք հասկացված չենք եղել մեր ժողովրդի կողմից, միևնույն է, փորձել ենք մենք հասկանալ մեր ժողովրդին ու անմնացորդ շարունակել ծառայել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձնապես իմ, «Ելք» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր թիմերի օգտին բոլոր ժամանակներում քվեարկած քաղաքացիներին, մեզ բոլոր ժամանակներում հավատացած մարդկանց, մեր աջակիցներին ու համակիրներին, ինչ-որ պահի ու մինչ այժմ մեզ հավատացողներին:

Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, ում հույսերն ու ակնկալիքները չենք արդարեցրել և ում համար մնացել ենք չհասկացված։

Վստահ եմ, որ ճիշտ ենք արել, որ գնացել ենք Աժ արտահերթ ընտրության, որովհետև միակ ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու համար եղել է այդ միջոցը: «Լուսավոր Հայաստան»-ն այդ ճգնաժամը հաղթահարելու համար թանկ է վճարել՝ իր մանդատների ժամկետը կրճատելու գնով, բայց վստահ եմ, որ ոչ մի մանդատ ավելին չարժե, քան պետության կայունությունն այս ծանր հետպատերազմյան վիճակում։

Հիմա եկել է այն պահը, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է օր առաջ հայանպաստ լուծումներ ստանան և դրա համար անհրաժեշտություն է երկրի ներսում համերաշխության ու միասնականության վերականգնումը՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների։

Կարճ պատմական էքսկուրս անենք ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումներից.

2012թ. մայիսի 06-ին, որպես իրավապաշտպան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, փաստաբան, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ ԱԺ ընտրություններին և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից 5 թեկնածուների մեջ ստանալով առավելագույն ձայներ՝ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: ԱԺ 5-րդ գումարման 131 պատգանավորներից միակ անկախ անկուսակցական առաջադրված և ընտրված պատգամավորն եմ եղել: 5-րդ գումարման 5 տարիների ընթացքում հպարտությամբ ու աշխատասիրությամբ ներկայացրել եմ Վանաձորի, ինչպես նաև ողջ Լոռու մարզի շահերը, միաժամանակ որևէ տարբերություն չեմ դրել, թե ՀՀ որ տարածքում բնակվող քաղաքացին է ինձ դիմել։ Խորամուխ եմ եղել համապետական և միջպետական բազմաթիվ խնդիրների մեջ և 5 տարի զբաղվել այդ խնդիրներով, առաջարկել դրանց օրենսդրական և այլ լուծումներ։ Կարճ ասած՝ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր քաղաքացիներին՝ անխտիր: Ամեն շաբաթ քաղաքացիների ընդունելություններ եմ իրականացրել Վանաձորի իմ պատգամավորական գրասենյակում, ինչպես նաև խորհրդարանում, ամեն տարի ներկայացրել եմ հրապարակային հաշվետվություններ: Պառլամենտ Մոնիթորինգի տվյալներով ճանաչվել եմ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը:

2017թ. ընտրություններում առաջադրվել եմ Լոռու մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով, սակայն, չստանալով բավարար ռեյտինգային ձայներ, Լոռու մարզից չեմ ընտրվել, այլ ընտրվել եմ որպես «Ելք» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար։ Ընտրությունների արդյունքում «Ելք» դաշինքն ստել է 9 մանդատ, ինչից հետո շարունակել եմ օրենսդիր գործունեությունս՝ ծառայելով մեր ժողովրդին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Հայաստանի ազգային պետական շահերն ուժերիս առավելագույն չափով պաշտպանելով միջխորհրդարանական կառույցներում:
2018թ. Աժ արտահերթ ընտրություններում առաջնորդել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը և պատգամավոր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի թիվ 3 ընտրատարածքից։ Ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 18 մանդատ:

Այդպիսով, շարունակել եմ օրենսդիր գործունեությունս, նաև ղեկավարել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ թիմակիցներիս հետ ծառայեցնելով մեր գիտելիքները, փորձն ու հմտությունները պետությանն ու ժողովրդին: Օրենսդրական աշխատանքի տարիներին Հայաստանը ներկայացրել եմ Եվրանեսթում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում,  ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև մի շարք բարեկամական խմբերում, այդ թվում՝ ղեկավարելով Հայաստան-Մալթա, այնուհետև Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգ, Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերը: Աշխատել եմ Աժ Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում:
Վստահեցնում եմ ձեզ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու անձամբ ես շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին՝ հանուն բոլորիս երազանքների իրագործման:

Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. հետպատերազմյան Հայաստանում, որտեղ ամեն օր կրակում են մեր սահմաններին, խնդիրները հնարավոր է լուծել միայն երկարաժամկետ ներքին կայունության ապահովումից ու արտաքին քաղաքական ճակատն ամրացնելուց հետո:

Վստահ եմ, որ կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ»,-նշել է Մարուքյանը։
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին Այսօր, 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը Այսօր, 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին Այսօր, 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) Այսօր, 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» Այսօր, 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Այսօր, 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան Այսօր, 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին Այսօր, 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը Այսօր, 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Այսօր, 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել Այսօր, 18:40 Հրդեհ Կամո գյուղում Այսօր, 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Այսօր, 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ Այսօր, 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) Այսօր, 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Այսօր, 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) Այսօր, 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Տվյալ բաժնի վերջին նյութերը