27/07/2021 11:35
Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն վերականգնել են կապի խզված գծերը
Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև կապի գծերը, որոնք խզվել են 2020 թվականին, վերականգնվել են երեքշաբթի այն բանից հետո, երբ երկրների ղեկավարները համաձայնվել են դա անել նամակագրությամբ, հատնում է Կորեայի Հանրապետութան նախագահի աշխատակազմը:
Գերատեսչության տվյալներով՝ կապը վերականգնվել է երեքշաբթի՝ 14 ամսվա ընթացքում առաջին անգամ ՝ 2020 թվականի հունիսի 9-ին, բոլոր գծերի աշխատանքի դադարեցումից ի վեր: Առաջին զանգը երկու երկրների իշխանությունները կատարել են ժամը 10: 00-ին:
Հաղորդակցությունը վերականգնելու համաձայնություն է ձեռք բերվել երկու երկրների ղեկավարների միջև հաղորդագրությունների փոխանակման ընթացքում: