27/07/2021 15:28
Մի քանի մարդ է վիրավորվել Գերմանիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Հզոր պայթյուն է որոտացել Գերմանիայի, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի Լեվերկուզենի թափոնների այրման գործարանում: Սկզբում լրատվամիջոցները գրում էին այս մասին, ավելի ուշ ոստիկանությունից պաշտոնական հաստատում եղավ:
Նախնական տվյալների համաձայն՝ գործարանի երկու աշխատակից լուրջ վնասվածքներ է ստացել, ևս հինգը անհետ կորել է:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում գտնվող Բյուրիգ շրջանում: Ըստ սոցիալական ցանցերի լուսանկարների՝ դեպքի վայրից վեր է բարձրանում ծխի սև հաստ սյունը:
Chempark վթարային արդյունաբերական տարածքի սեփականատերը Currenta-ն կոչ է անում բնակիչներին փակվել տանը և փակ պահել դռներն ու պատուհանները:
Երթևեկությունը պատահարի տարածքում մասամբ արգելափակված է: