27/07/2021 16:19
Հռոմի պապը բացատրել է, թե ինչու է սովը հանցագործություն համարվում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աշխարհում սովի առկայությունը հանցագործություն է, քանի որ սովը մարդու իրավունքների ոտնահարում է:
«Մենք արտադրում ենք այնքան սնունդ, որով բոլորին կերակրենք, և այնուամենայնիվ, շատերին պակասում է մի կտոր հաց: Եվ սա իսկական ամոթ է, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման հանցագործություն», - ասել է պոնտիֆիկոսը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կենտրոնակայանում հանդիպման մասնակիցներին ուղարկված ուղերձում:
Հանդիպումը տեղի է ունեցել պարենային համակարգերի ՄԱԿ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Այն տեղի կունենա սեպտեմբերին Նյու Յորքում:
Պոնտիֆիկոսն ավելացրել է, որ չնայած մշակվում են նոր տեխնոլոգիաներ Երկրի վրա սննդի արտադրության հնարավորությունները մեծացնելու համար, մարդիկ շարունակում են «շահագործել բնությունը մինչև ստերիլիզացման աստիճան՝ դրանով ընդարձակելով ոչ միայն արտաքին, այլև ներքին հոգևոր անապատները»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունն ու հակամարտություններն աղքատության և եկամուտների անհավասարության հետևանքն ու շարժիչ ուժն են: