27/07/2021 13:17
Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից
Էկվադորի արդարադատությունն անցյալ շաբաթ անվավեր է ճանաչել ավելի վաղ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին շնորհված այդ երկրի քաղաքացիությունը և երկուշաբթի պաշտոնապես տեղեկացրել այդ մասին ակտիվիստի պաշտպանին, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Կառլոս Պովեդան:
Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման, այսպես կոչված, հորիզոնական բողոքարկումների ընդլայնման և պարզաբանման միջոցով, ինչպես նաև վճռաբեկ ատյան վերջնական բողոքարկման միջոցով. Ասանժի փաստաբանը պետք է մասնակցի լսումներին: