Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին. Էդմոն Մարուքյան

27/07/2021 09:53

Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին. Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարությամբ է հանդես եկել։

«Մոտենում է նաև իմ սահմանադրական լիազորությունների դադարման պահը՝ որպես Աժ պատգամավոր և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար:

Լիազորություններիս ավարտի հիմքով կդադարեմ պաշտոնավարել նաև որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման (Մոնիթորինգի) հանձնաժողովի, Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողովների անդամ։

Շուրջ 9 տարի մեծ քաղաքականության մեջ եմ: Ամեն ինչ արել եմ, որպեսզի ունենանք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, զարգացած և արդիական Հայաստան: Հետևողական կերպով միչև վերջ գնացել եմ այս արժեքները պաշտպանելու և ամենօրյա աշխատանքով առաջ մղելու համար:

Այդ 9 տարիներին մեր օպոնենտներն ամեն գնով վարկաբեկել են ինձ ու իմ թիմակիցներին, փորձել մարդկանց աչքից գցել, մեր նկատմամբ եղած ժողովրդի աջակցությունն ու համակրանքը նվազեցնել, ու պետք է ասեմ, որ բավականին հաջողությունների են հասել այդ գործում: Բայց մենք շարունակել ենք անմնացորդ ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը, հավատալ այն արժեքներին ու նպատակներին, որոնցով մտել ենք քաղաքական դաշտ:

Երկրի համար ամենածանր պահերին ամեն բան մի կողմ ենք դրել ու կանգնել պետության հիմքերն ամուր պահելու դիրքերում: Երբեմն զոհաբերել ենք մեր հանրային վարկանիշը, չենք արձագանքել վարկաբեկիչ քարոզչությանը, սակայն ամեն կերպ պահել ենք ներքին կայունությունը և մեր ներդրումն ունեցել պետությունը ծանր վիճակից հանելու գործում:

Անցած 3 տարիների ընթացքում եղել են թիմակիցներ, ովքեր լքել են ինձ ու մեր թիմը, բայց ես կարող եմ վստահ ասել, որ անձամբ ես երբեք որևէ թիմակցի չեմ լքել:

Անգամ ամենալարված պահերին քաղաքական մրցակիցների հանդեպ փորձել եմ պահել մարդկային հարաբերության առնվազն նվազագույն նշաձողը, որ քաղաքականությունը չխաթարի իրար աչքերի ուղիղ նայելու իմ տեսակի ձգտումը։
Հստակ է մի բան. գլուխներս բարձր է, ճակատներս՝ պարզ, որովհետև անշահախնդիր ծառայել ենք պետությանն ու մեր ազգային շահերին, արել այն, ինչին հավատացել ենք՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։ Անգամ այն իրավիճակներում, երբ մենք հասկացված չենք եղել մեր ժողովրդի կողմից, միևնույն է, փորձել ենք մենք հասկանալ մեր ժողովրդին ու անմնացորդ շարունակել ծառայել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձնապես իմ, «Ելք» դաշինքի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մեր թիմերի օգտին բոլոր ժամանակներում քվեարկած քաղաքացիներին, մեզ բոլոր ժամանակներում հավատացած մարդկանց, մեր աջակիցներին ու համակիրներին, ինչ-որ պահի ու մինչ այժմ մեզ հավատացողներին:

Ուզում եմ ներողություն խնդրել այն քաղաքացիներից, ում հույսերն ու ակնկալիքները չենք արդարեցրել և ում համար մնացել ենք չհասկացված։

Վստահ եմ, որ ճիշտ ենք արել, որ գնացել ենք Աժ արտահերթ ընտրության, որովհետև միակ ճանապարհը ճգնաժամը հաղթահարելու համար եղել է այդ միջոցը: «Լուսավոր Հայաստան»-ն այդ ճգնաժամը հաղթահարելու համար թանկ է վճարել՝ իր մանդատների ժամկետը կրճատելու գնով, բայց վստահ եմ, որ ոչ մի մանդատ ավելին չարժե, քան պետության կայունությունն այս ծանր հետպատերազմյան վիճակում։

Հիմա եկել է այն պահը, որ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պետք է օր առաջ հայանպաստ լուծումներ ստանան և դրա համար անհրաժեշտություն է երկրի ներսում համերաշխության ու միասնականության վերականգնումը՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների։

Կարճ պատմական էքսկուրս անենք ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումներից.

2012թ. մայիսի 06-ին, որպես իրավապաշտպան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետ, փաստաբան, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել եմ ԱԺ ընտրություններին և Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից 5 թեկնածուների մեջ ստանալով առավելագույն ձայներ՝ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: ԱԺ 5-րդ գումարման 131 պատգանավորներից միակ անկախ անկուսակցական առաջադրված և ընտրված պատգամավորն եմ եղել: 5-րդ գումարման 5 տարիների ընթացքում հպարտությամբ ու աշխատասիրությամբ ներկայացրել եմ Վանաձորի, ինչպես նաև ողջ Լոռու մարզի շահերը, միաժամանակ որևէ տարբերություն չեմ դրել, թե ՀՀ որ տարածքում բնակվող քաղաքացին է ինձ դիմել։ Խորամուխ եմ եղել համապետական և միջպետական բազմաթիվ խնդիրների մեջ և 5 տարի զբաղվել այդ խնդիրներով, առաջարկել դրանց օրենսդրական և այլ լուծումներ։ Կարճ ասած՝ ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, բոլոր քաղաքացիներին՝ անխտիր: Ամեն շաբաթ քաղաքացիների ընդունելություններ եմ իրականացրել Վանաձորի իմ պատգամավորական գրասենյակում, ինչպես նաև խորհրդարանում, ամեն տարի ներկայացրել եմ հրապարակային հաշվետվություններ: Պառլամենտ Մոնիթորինգի տվյալներով ճանաչվել եմ ԱԺ 5-րդ գումարման մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորը:

2017թ. ընտրություններում առաջադրվել եմ Լոռու մարզում՝ ռեյտինգային ընտրակարգով, սակայն, չստանալով բավարար ռեյտինգային ձայներ, Լոռու մարզից չեմ ընտրվել, այլ ընտրվել եմ որպես «Ելք» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար։ Ընտրությունների արդյունքում «Ելք» դաշինքն ստել է 9 մանդատ, ինչից հետո շարունակել եմ օրենսդիր գործունեությունս՝ ծառայելով մեր ժողովրդին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Հայաստանի ազգային պետական շահերն ուժերիս առավելագույն չափով պաշտպանելով միջխորհրդարանական կառույցներում:
2018թ. Աժ արտահերթ ընտրություններում առաջնորդել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը և պատգամավոր ընտրվել ռեյտինգային ընտրակարգով՝ Երևանի թիվ 3 ընտրատարածքից։ Ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 18 մանդատ:

Այդպիսով, շարունակել եմ օրենսդիր գործունեությունս, նաև ղեկավարել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ թիմակիցներիս հետ ծառայեցնելով մեր գիտելիքները, փորձն ու հմտությունները պետությանն ու ժողովրդին: Օրենսդրական աշխատանքի տարիներին Հայաստանը ներկայացրել եմ Եվրանեսթում, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում,  ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչպես նաև մի շարք բարեկամական խմբերում, այդ թվում՝ ղեկավարելով Հայաստան-Մալթա, այնուհետև Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգ, Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերը: Աշխատել եմ Աժ Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում:
Վստահեցնում եմ ձեզ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու անձամբ ես շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդին՝ հանուն բոլորիս երազանքների իրագործման:

Մեր երկրին նետված մարտահրավերները չեն ավարտվել ընտրություններով. հետպատերազմյան Հայաստանում, որտեղ ամեն օր կրակում են մեր սահմաններին, խնդիրները հնարավոր է լուծել միայն երկարաժամկետ ներքին կայունության ապահովումից ու արտաքին քաղաքական ճակատն ամրացնելուց հետո:

Վստահ եմ, որ կհանդիպենք, գրկում եմ բոլորիդ»,-նշել է Մարուքյանը։
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը