28/07/2021 10:30
Բաքուն կոչ է անում Երևանին դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել
Բաքուն Երևանին կոչ է անում սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսել, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում հայտարարել են, որ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»: