28/07/2021 10:40
Հնդկաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 18 մարդ է զոհվել
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավորվել Հնդկաստանի հյուսիսում Ութար-Պրադեշ քաղաքում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է Hindu թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ անսարքության պատճառով ավտոբուսը կանգ է առել ճանապարհի եզրին, ուղևորներից ոմանք մնացել են ներսում, ոմանք դուրս են եկել փողոց: Այդ պահին բեռնատարը հետևից մեծ արագությամբ բախվել է ավտոբուսին, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան:
Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ոստիկանությունը փրկարարական աշխատանքներ է իրականացնում վթարի վայրում: