28/07/2021 10:19
Ղարաբաղում ռուս խաղաղապահները ոչնչացրել են ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա
Ռուս խաղաղապահները ոչնչացրել են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերված ավելի քան 300 պայթյունավտանգ առարկա:
«Այսօր ոչնչացման վայրերից մեկում խումբն իրականացնում է պայթյունավտանգ առարկաների ոչնչացում: Բնակավայրերի տարածքի մաքրման ընթացքում ականազերծող խմբի կողմից հայտնաբերված ավելի քան քառասուն պայթյունավտանգ օբյեկտ ոչնչացվել է: Ընդհանուր առմամբ` զորավարժարանում ոչնչացվել է ավելի քան 2500 պայթյունավտանգ առարկա: Տեղի բնակչության կողմից բողոքներ չեն եղել», - հայտարարել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:
Յուրաքանչյուր օր մարդասիրական ականազերծման ստորաբաժանման շուրջ 10 զինծառայող ոչնչացնում է ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա մասնագիտացված զորավարժարաններում, ներառյալ ականներ և տարբեր տրամաչափի հրետանային արկեր:
Յուրաքանչյուր տեսակի զինամթերքի համար կան չեզոքացման բնութագրական և դրանց իրականացման մեթոդներ` անվտանգության միջոցներին համապատասխան:
2020 թ.-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2213,5 հա տարածք, 659,3 կմ ճանապարհ, 1906 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25767 պայթյունավտանգ առարկա: