28/07/2021 09:15
«Հրապարակ». 100 տոկոսով ավելանալու է Հայկ Մարության ու նրա աշխատակազմի աշխատավարձը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքապետարանի 2 հազար աշխատակցի աշխատավարձերի շեշտակի բարձրացման մասին մեր լուրից հետո քաղաքապետը, լույսը չբացված՝ գրառում էր արել, թե դեմ է իր աշխատավարձը բարձրացնելուն․ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը»։
Իսկ նախագիծը քննարկվելու է ավագանու արտահերթ նիստում, 100 տոկոսով ավելանալու է քաղաքապետի, նրա աշխատակազմի աշխատավարձը, որտեղ քաղաքապետի նախկին գործընկերներն են, նրա կնոջ շրջապատը։ 8 խորհրդականի հաստիք ունի, որոնց վարձատրությունը կդառնա 578 հազար։ Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը՝ ներկայիս 436 միլիոն 397 հազարի փոխարեն դառնալով 606 մլն 235 հազար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։