28/07/2021 12:14
Տեխասի գործարանում քիմիական նյութի արտահոսքի հետևանքով երկու մարդ է զոհվել
Առնվազն երկու մարդ է զոհվել քիմիական նյութի արտահոսքի հետևանքով, որը տեղի է ունեցել LyondellBasell գործարանում: Տեխասում տեղի ունեցած վթարի հետևանքով չորս մարդ է տուժել, հաղորդում է ABC13 Houston-ը:
«Լա Պորտե քաղաքում գտնվող մեր համալիրում էթանաթթվի արտահոսք է եղել: Միջադեպի հետևանքով երկու մարդ մահացել է: Չորս մարդ այրվածքներ է ստացել, նրանց տեղափոխում են` բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - հայտնել են ընկերությունից:
LyondellBasell-ը կարողացել է կասեցնել արտահոսքը: Կատարվել է օդի որակի մշտադիտարկում, բնակիչներին վտանգ չի սպառնում:
Արտակարգ իրավիճակների վայրում կան օպերատիվ բաժիններ: