28/07/2021 16:06
Ամեն ինչ նորմալ է, կանչել էին մի քանի հարց տալու. Սոթքի գյուղապետը՝ ԱԱԾ հրավիրվելու մասին
Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը դուրս է եկել ԱԱԾ-ից:
Aysor.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն հրավիրել էին ԱԱԾ մի քանի հարց տալու:
Թե ինչ հարցերի մասին է խոսքը, գյուղապետը հրաժարվեց պատասխանել:
«Ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա», - ասաց Ավետյանը:
Հարցին՝ նորմա՞լ է, որ այս լարված իրավիճակում ձեզ ԱԱԾ են տարել, Սոթքի գյուղպետը արձագանքեց.
«Դե, ամեն մեկը թող իր մեկնաբանությունը տա»: