29/07/2021 17:23
The Guardian-ը նշել է Facebook-ի հիմնական խնդիրը
Facebook-ի հիմնական խնդիրն իր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն է, գրում է The Guardian-ը:
Ինչպես նշում է թերթը, ընկերությունը հաճախ դառնում է սկանդալների մասնակից: Իշխանությունները հաճախ մեղադրում են նրան ապատեղեկատվություն տարածելու և շահույթ հետապնդելու համար: Այս խնդիրների պատճառն, ըստ The Guardian-ի, Մարկ Ցուկերբերգն է, որը չգիտի ինչպես կառավարել Facebook-ը:
«Այս տարօրինակ մարդու դրդապատճառներն անկանխատեսելի են և ոչ մի ընդհանուր բան չունեն ողջախոհության և տրամաբանության հետ», - նշում է թերթը:
Ավելի վաղ Gazeta.Ru-ն նկարագրել էր, թե ինչպես է Facebook-ը վախեցնում iPhone-ի օգտատերերին: