29/07/2021 17:10
Տյումենում վնասազերծվել են ահաբեկչական հարձակումներ ծրագրող ԻՊ-ի կողմնակիցները
Ռուսաստանի ԱԴԾ -ն հայտնել է, որ Տյումենում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման կողմնակիցների բջիջը:
Նշվում է, որ բջջի կազմը բաղկացած էր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հանրապետություններից մեկի քաղաքացիներից, որոնք «միջազգային ահաբեկչական կազմակերպության օտարերկրյա էմիսարների հրամանով ծրագրում էին դիվերսիա և ահաբեկչություններ իրականացնել մարդկանց զանգվածային հավաքների վայրերում»:
Հուլիսի 29-ի գիշերը՝ ձերբակալության ժամանակ, պարագլուխն ու նրա հանցակիցը զինված դիմադրություն են ցույց տվել ուժայիններին և վնասազերծվել:
Խուզարկությունների ընթացքում «հանցագործների հասցեներում հայտնաբերվել և առգրավվել է օգտագործման համար պատրաստ պայթուցիկ սարք»: