29/07/2021 13:16
Ալյասկայում 8,1 բալ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին
Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,3 բալ մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերիվիլ բնակավայրից 106 կմ հարավ-արևելք:
Օջախը գտնվել է 3.4 կմ խորության վրա:
Միևնույն ժամանակ, ցունամիի կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8,1 մագնիտուդ, հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին: