29/07/2021 16:42
Ջրհեղեղի պատճառով Աֆղանստանում մահացել է մոտ 150 մարդ
40-ից 150 մարդ է զոհվել Աֆղանստանի արևելքում գտնվող Նուրիստան նահանգում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով, հայտնում են տեղական հեռուստաալիքները՝ հղում անելով իշխանություններին:
Պաշտոնյաների խոսքով՝ ինչպես հաղորդում է Ariana News-ը, ջրհեղեղը տեղի է ունեցել գիշերը՝ Կամդիշի շրջանի Մեհերդիշ գյուղում: Առնվազն 40 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել. նրանց մարմիններն արդեն հայտնաբերվել են: Ջրի հզոր հոսքերը քանդել են շուրջ 100 տուն և սպանել անասուններին:
Իր հերթին, 1TV News հեռուստաալիքը, հղում անելով նահանգային խորհրդի ղեկավար Սաիդուլլահ Նուրիստանիին, հայտնում է 150 զոհի մասին: