30/07/2021 13:01
Թուրքական իշխանությունները հայտարարել են անտառային հրդեհների իրավիճակի բարելավման մասին
Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարելավվում է, հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին:
«Հրդեհների հետ կապված իրավիճակը բարելավվում է, ներկայումս հրդեհի 57 օջախ մեկուսացվել է», - մեջբերում է նրա ծոսքերը Hürriyet-ը:
Պաշտոնյան նշել է, որ հրդեհների հետևանքով չորս մարդ է զոհվել՝ երեքը Անթալիայում, մեկը՝ Մուղլիում: