30/07/2021 10:45
Պենսիլվանիայում հինգ մարդ է վիրավորվել պտտահողմի պատճառով
Հզոր պտտահողմը ոչնչացրել է մի քանի շենք Պենսիլվանիա նահանգում՝ վիրավորելով հինգ մարդու, գրում է տեղական Bucks County Courier Times թերթը:
Հաղորդվում է, որ աղետը հանգեցրել է Faulkner Auto Group-ի ավտոսպասարկման և դիլերային շենքի ավերմանը Բենասալեմում՝ Ֆիլադելֆիայի հյուսիսարևելյան արվարձանում:
«Դա կործանարար պտտահողմ էր: Դա նման էր ֆիլմի: Կարծես ռումբ պայթեց», - ասել է հանրային անվտանգության տեղական ղեկավար Ֆրեդ Հարրանը:
Բաքսի շրջանում առնվազն յոթ հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության: