30/07/2021 17:40
Ուկրաինան Թուրքիա օդանավ է ուղարկելու անտառային հրդեհները մարելու համար
Ուկրաինան օդանավ կուղարկի Թուրքիա երկրում մոլեգնող անտառային հրդեհները մարելու համար: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Ուկրաինան Թուրքիային կտրամադրի անհրաժեշտ օգնություն: Մեր հրշեջ ինքնաթիռը մեկնելու է Թուրքիա հուլիսի 30-ին: Այս դժվար պահին ուկրաինացի ժողովուրդը կլինի բարեկամ թուրք ժողովրդի հետ», - գրել է պետության ղեկավարը:
Հրդեհը բռնկվել է հուլիսի 28-ին Մանավգաթի մոտակայքում` շոգերի պատճառով: Անթալիայի վարչակազմը նշում է, որ այս հրդեհն ամենաուժեղն է վերջին տարիների ընթացքում: Այն մարելուն մասնակցում են նաև երեք ռուսական Բե-200 ինքնաթիռ:
Հուլիսի 29 -ին զոհերի թիվը հասել է երեքի, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման գրասենյակը: