31/07/2021 12:17
Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի. Իրանագետ
Վերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է՝ կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա նշել է, թե մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա, բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը։
«Եվ շարունակում ենք օգտագործել այն, ընդ որում, նույնիսկ այս բարբարոսների բարբառային արտասանությամբ (գրական ադրբեջաներենում հնչում է՝ շորջա «աղիավուն, աղուտ»)։
Սա նույնն է, թե Սևանը կոչենք Գյոյչա, բառացիորեն՝ «կապտավուն», ուստի գյուղանունը պետք է վերահայկականացվի», - նշել է իրանագետը։