31/07/2021 13:18
Առնվազն 20 մարդ է մահացել Աֆղանստանում տեղի ունեցած երկու վթարների հետևանքով
Առնվազն 20 մարդ է մահացել, 18-ը ՝ վիրավորվել Աֆղանստանի արևելքում գտնվող Լագման նահանգի լեռնային ճանապարհին տեղի ունեցած երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, հայտնում է TOLO News-ը:
Երկու միջադեպերն էլ տեղի են ունեցել Կարգայ շրջանում՝ մայրաքաղաք Քաբուլի և Նանգարհար նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադ քաղաքի միջև ընկած մայրուղու վրա:
1TV հեռուստաալիքը հայտնում է, որ Նանգարհար նահանգի կրթության վարչության փոխտնօրեն Սայիդ Էսա Սադաթը և նրա որդին զոհվել են պատահարներից մեկի ժամանակ: