31/07/2021 15:11
Բայդենը նահանգապետերի հետ հանդիպման է գնացել՝ դեմքին դեղին հետքերով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի Էյզենհաուեր շենքում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ իր օգնականից գրություն է ստացել, որում նշված էր, որ իր կզակի վրա ինչ-որ բան կա: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ բանակցությունները նվիրված էին անտառային հրդեհների կանխարգելմանը:
«Պարոն, ձեր կզակի վրա ինչ-որ բան կա»,- ասված էր գրության մեջ:
ԶԼՄ-ների տարածած լուսանկարներից երևում է, որ այդ ժամանակ պետության ղեկավարի դեմքին փոքրիկ դեղին հետք կար: Համապատասխան կադրերը հետագայում տարածվել են սոցիալական ցանցերում՝ տարբեր մեմերի տեսքով:
«Շատ նման է Gerber գազարի խյուսին, գուցե, քաղցր կարտոֆիլին: Չեմ կարող ասել՝ օրգանական է, բայց կարծես խյուս լինի», - գրել է Fox News-ի ընթերցողներից մեկը:
Մեկ այլ մեկնաբան նշել է, որ հետքը նման է խնձորի սոուսի: Նա նաև հորդորել է լրագրողներին հարցնել նախագահին, թե որ մանկական խյուսն է Բայդենն ամենից շատ սիրում: