31/07/2021 15:34
Բեզոսն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը դադարել է լինել աշխարհի ամենահարուստ մարդը՝ 24 ժամվա ընթացքում կորցնելով գրեթե 14 միլիարդ դոլար՝ ընկերության բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով:
Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 192,4 մլրդ դոլար, կորցրել է դրա 6,76%-ը կամ 13,9 մլրդ դոլար:
Այժմ վարկանիշի առաջին տեղում Louis Vuitton Moët Hennessy (LVMH)-ի սեփականատեր Բերնար Առնոն է, որի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է 192,9 միլիարդ դոլար: