31/07/2021 14:36
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները
Գերմանական Condor ավիուղիները հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները, հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։
Շաբաթական կիրականացվի մեկ թռիչք՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: