02/08/2021 12:32
ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի թեկնածությունն առաջարկեց ԱԺ նախագահի պաշտոնում, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները՝ Մեղրիի նախկին ու Սիսիանի ներկա կալանավորված քաղաքապետերի
Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։
«Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, ով այժմ կալանավորված է։
«Պատիվ ունեմ» դաշինքն էլ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի թեկնածությունը, ով ևս կալանավորված է։