02/08/2021 12:27
«Քաղաքական մեծամասնությունը՝ ժամանակին հարցերը «քշում էր», հետո իրենց «քշեցին». Աղվան Վարդանյանը ՔՊ-ին առաջարկեց խորհրդակցեն նրա հետ, առանց որի որոշում չեն կարող կայացնել (Տեսանյութ)
Շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ կալանավորված իր գործընկերները՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն, ունեն այն նույն կարգավիճակը, ինչ դահլիճում նստած բոլորը։
«Այդ թվում՝ մեծամասնությունը՝ 71 հոգին։ Այս խորհրդարանում 1990-ականներից բազմիցս եղել են դեպքեր, երբ քաղաքական մեծամասնութունը ունեցել է բացարձակ թվաքանակով առավելություն ու փորձել է հարցերը, նաև ձեզ, պարոն Հասանով, մղելու, որ՝ մի լսեք, կանոնակարգով մի շարժվեք, քշեք, թող գնա. բոլոր նրանք, ովքեր այդպես են վարվել, իրենց են քշել։ Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում», - ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ կալանավորված պատգամավորները պետք է լինեն դահլիճում։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում վերցնեն, խորհրդակցեն, խորհրդակցեն նաև նրա հետ, առանց որի որոշում չեն կարող կայացնել ու փորձեն Ազգային ժողովը բերեն բնականոն հուն։