03/08/2021 16:59
Դեռ հայտնի չէ, թե պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքն ինչպես կանդրադառնա տնտեսության վրա. ԿԲ
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը դժվարանում է հստակ գնահատել, թե կառավարության նոր նախաձեռնությունը, որով տուրք է սահմանվում Հայաստանից արտահանվող հանքանյութի վրա, ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։
Ազդեցությունն, ըստ Գալստյանի, հավելյալ հավաքագրված հարկային միջոցների բաշխմամբ է պայմանավորված։
«Ազդեցությունները կարող են բազմապիսի լինել՝ կախված նրանից, թե կառավարությունը հավաքագրված հավելյալ հարկային միջոցներն ինչ ճանապարհով կվերադարձնի տնտեսություն․ դրանք կլինեն ընթացի՞կ ծախսեր, թե՞ կապիտալ ծախսեր։ Այս պահին դժվարանում եմ ասել, որովհետև հստակ ծրագիր այդ ուղությամբ դեռևս չկա», - ասել է նա։