04/08/2021 15:01
Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու. ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանը այսօր հայտարարել է, որ ամեն ինչ պետք է արվի՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել:
«Իմ հիմնական դերակատարումներից մեկը համարում եմ լավ ցուցանիշների պահպանումը: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները», - ասել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին: