04/08/2021 17:14
Տեսնելով Մարիա Կարապետյանին ու լսելով նրա ելույթը՝ չեմ փոշմանել, որ չեմ ընդունել համագործակցությունը «Հրանտ Դինքի անվան հիմնադրամի»-ի հետ. Արթուր Ղազինյան
Ազգային ժողովում երեկ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ 2017 թվականին ինքը թուրք ազգայնականի կողմից սպանված հայ լրագրող «Հրանտ Դինքի անվան հիմադրամի» ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել է հետազոտություն Թուրքիայում ու երբեք դա չի թաքցրել։
Այնուհետև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե ժամանակին ինքն էլ է առաջարկ ստացել այդ հիմնադրամից, սակայն մերժել է՝ տեսնելով, ուսումնասիրելով, թե ովքեր են կանգնած այդ հիմնադրամի հետևում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր արձագանքեց Ղազինյանին՝ նշելով, թե հիմնադրամը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ու «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը»:
Արթուր Ղազինյանն էլ արձագանքեց ՔՊ-ական պատգամավորին:
«Լսելով ելույթ ունեցողին ու տեսնելով այդ մարդուն՝ հասկացա, որ ճիշտ եմ արել, որ չեմ ընդունել համագործակցությունն այդ հիմնադրամի հետ, չեմ փոշմանել», - ասաց Ղազինյանը: